Ժամանակակից մանրածախ առևտրում մրցակցությունն ավելի ու ավելի է կախված տեխնոլոգիայից, արդյունավետ աշխատանքից և հաճախորդի փորձից։ Այս վերափոխման կենտրոնում կանգնած է «խելացի խանութի» գաղափարը, որի հիմնական հիմքերից մեկը էլեկտրոնային գնապիտակներն են՝ Electronic Shelf Label (ESL)։
Ի՞նչ է էլեկտրոնային գնապիտակը (ESL)?
Էլեկտրոնային գնապիտակը (Electronic Shelf Label – ESL) ժամանակակից մանրածախ վաճառքի նորարարական լուծումներից մեկն է, որը խանութներին հնարավորություն է տալիս գները, ակցիաները և ապրանքի մասին տեղեկատվությունը կառավարել կենտրոնացված, արագ և անսխալ ձևով։
ESL համակարգերը միացված են խանութի IT ենթակառուցվածքին (POS/ERP), ինչը ապահովում է տվյալների ավտոմատ համաժամեցում և գների իրական ժամանակում թարմացում։ «Խելացի խանութի» գաղափարը ներկայացնում է թվային, կապված և ավտոմատացված խանութ, որտեղ բոլոր գործընթացները գործում են մեկ միասնական էկոհամակարգում։ Այս էկոհամակարգի հիմքում ESL-ն է, որը գործում է որպես IoT սարք և միավորում է՝
- Գների կառավարումը
- Մարքեթինգային ակտիվությունները
- Պաշարների վերահսկումը
- Հաճախորդի փորձը
Արդյունքում խանութը դառնում է տվյալների վրա հիմնված և լիովին օպտիմիզացված։
«Խելացի խանութի» հիմնական հնարավորությունները․
- Գների կենտրոնացված կառավարում․ գների միաժամանակյա թարմացում ամբողջ ցանցում և ամբողջական համաժամեցում դրամարկղային համակարգի հետ։
- Գործառնական արդյունավետություն․ թղթային պիտակների լիարժեք փոխարինում, անձնակազմի ծանրաբեռնվածության նվազեցում, արագ գործընթացներ և մարդկային սխալների նվազում։
- Թվային մարքեթինգ խանութում – Lumina Aqua․ դինամիկ ակցիաներ, էկրանների վրա բովանդակության ավտոմատ թարմացում, ապրանքների ավելի լավ վիզուալիզացիա։
- IoT և տվյալների վրա հիմնված կառավարում․ պաշարների վերահսկում, իրական ժամանակի տվյալներ, պահանջարկի վերլուծություն։
- Ինքնասպասարկում և խելացի գնումներ․ ինքնագնահատման համակարգեր, ապրանքի տեղորոշում, առաջարկների ցուցադրում, smart trolley (խելացի զամբյուղներ)։
Էլեկտրոնային գնապիտակների արդյունավետությունը արդեն ապացուցված է աշխարհում․
- Walmart – հազարավոր խանութներում թղթային պիտակները փոխարինվել են թվային գներով
- Tesco – լայնորեն օգտագործում է ESL՝ գների ճշգրտության և արդյունավետության համար
- Carrefour և Lidl – ակտիվորեն օգտագործում են պրոմո ակցիաների կառավարման համար
Արդյունքում խնայվել են ժամանակն ու ռեսուրսները, օպտիմիզացվել են ռիթեյլ գործընթացները և բարձրացել է հաճախորդների վստահությունը։
ESL-ը Հայաստանում – աճող միտում
Էլեկտրոնային գնապիտակները Հայաստանում նույնպես դառնում են ավելի արդիական, հատկապես սուպերմարկետներում, տեխնիկայի խանութներում և դեղատնային ցանցերում։
Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այս տեխնոլոգիան՝
- բիզնեսի համար՝ շահավետ է
- հաճախորդի համար՝ հարմարավետ
- խանութների համար՝ արդյունավետ և ժամանակակից
Խելացի խանութի և ESL տեխնոլոգիաները այլևս ապագայի գաղափար չեն՝ դրանք այսօրվա հաջող ռիթեյլի ստանդարտն են։ Խանութները, որոնք ժամանակին ներդնում են այս համակարգերը՝
- ստանում են մրցակցային առավելություն
- ստեղծում են ժամանակակից գնումների փորձ
Hanshow-ը հանդիսանում է ESL և Intelligent Store լուծումների առաջատար ընկերություններից մեկը, որը միավորում է էլեկտրոնային գնապիտակներ, թվային գովազդային էկրաններ, IoT հարթակ և խելացի ռիթեյլ տեխնոլոգիաներ։ Նրանց համակարգերը ստեղծում են խանութ, որը՝ աշխատում է ավելի արագ, նվազեցնում է ծախսերը, ավելացնում է վաճառքները և բարելավում հաճախորդի փորձը։ IT TECH ընկերությունը հանդիսանում է Hanshow ESL-ի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում և օգնում է ռիթեյլ ոլորտին ներդնել էլեկտրոնային գնապիտակների համակարգերը։
IT Tech-ը առաջարկում է Hanshow-ի ամբողջ էկոհամակարգի ինտեգրում՝ նախագծում, մատակարարում, մոնտաժ և տեխնիկական աջակցություն։
Կապ․ [info@ittech.ge](mailto:info@ittech.ge) +995 32 204 10 20 itt.ge