Մինչ սերվերային ենթակառուցվածքի ընտրության փուլին անցնելը, կարճ ներկայացնենք, թե ընդհանուր առմամբ ինչ է սերվերը և ինչու է այն անհրաժեշտ բիզնեսներին։
Սերվերը բարձր հուսալիությամբ համակարգիչ է, որը մշտապես աշխատում է և վերահսկում է ընկերության տվյալները, ծրագրերը և ցանցային ծառայությունները։ Դրա վրա աշխատում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է բոլոր աշխատակիցներին միաժամանակ՝ տվյալների բազա, ֆայլեր, ERP/CRM համակարգ, վեբ հավելվածներ, էլ․ փոստ և այլն։
Սերվերային ենթակառուցվածքը բիզնեսի համար թվային շարժիչ է, որը կառավարում է տվյալները, հավելվածները, անվտանգությունն ու ավտոմատացումը։ Դրա ճիշտ պլանավորումը չի սկսվում տեխնիկական պարամետրերից (CPU/RAM/SSD) — այն սկսվում է բիզնես նպատակներից։
Ինչու՞ է ընկերությանը պետք սերվեր։
- Փաստաթղթերի և տվյալների անվտանգ պահպանում
- Աշխատակիցների համատեղ աշխատանք մեկ համակարգում
- Բիզնես հավելվածների մշտական և արագ աշխատանք
- Տվյալների պաշտպանություն, վերահսկում և backup
- Գործընթացների ավտոմատացում (ERP/CRM, Accounting, POS, IoT և այլն)
Ինչպե՞ս ընտրել սերվեր։
Կիսվում ենք 6 սկզբունքով, որոնք պետք է հաշվի առնի յուրաքանչյուր ընկերություն․
- Առաջին հերթին սահմանեք նպատակը, հետո՝ տեխնիկան։ Սերվերները, storage-ը, ցանցը, Backup-ը — ամեն ինչ ընտրվում է ըստ այն բանի, թե ինչ տեսակի աշխատանքներ ունի ընկերությունը, քանի օգտատեր/ծառայություն է աշխատելու միաժամանակ և ինչպես է աճելու ծանրաբեռնվածությունը առաջիկա 3-5 տարիներին։
Ենթակառուցվածքը պահանջում է ռազմավարական պլանավորում և չի ենթադրում միայն «երկաթ»։
- Ճարտարապետությունն ավելի կարևոր է, քան սարքը — սերվերի ընտրությանը պետք է նախորդեն ճարտարապետական որոշումները՝ մեկ սերվերային մոդե՞լ, թե՞ “Cluster + High Availability”, “On-premise”, թե՞ “Hybrid Cloud”, “Edge”, թե՞ “Data Center”-ից կախված մոդել։
Սխալ ճարտարապետություն = մշտական ծախս։
- Storage & Backup — ամենահաճախ հանդիպող խափանումը։ Հաճախ դանդաղ համակարգը նշանակում է ոչ թե վատ սերվեր, այլ վատ storage։
Ճիշտ storage-ը միաժամանակ ապահովում է և՛ արագություն, և՛ անվտանգություն։
- Վիրտուալացում և լիցենզիաներ — թաքնված ծախս։ Ենթակառուցվածք ձեռք բերելուց առաջ անհրաժեշտ է նախապես հաշվարկել նաև հետևյալ ծախսերը՝
- VMware / Proxmox / Hyper-V;
- Windows Server / SQL / Oracle ;
- Licensing per Core / per Node / per VM.
CPU-ի ընտրությունը կարող է կրկնապատկել լիցենզիայի արժեքը
- Անխափանություն (High Availability) — բիզնեսի կենսունակություն
Սերվերների կանգառ = հավելվածների կանգառ = ֆինանսական վնաս — ճիշտ ընտրված ենթակառուցվածքը ավտոմատ դիմակայում է аварիական իրավիճակներին։
- Մասշտաբավորում և ապագա աճի հեռանկար
Սերվերային ենթակառուցվածքը պետք է լինի «պատրաստ աճի համար»՝
- Լրացուցիչ NVMe slot-ներ
- PCIe Expansion (GPU/AI workloads)
- Scale-out Storage օգտագործման համար
- Cloud integration / Hybrid պոտենցիալ
Երբ ենթակառուցվածքը աճում է ընկերության հետ միասին, ներդրումն ավելի խելացի և արդյունավետ է լինում։
Ինչպե՞ս կարող է օգնել IT Tech-ը։
IT Tech-ը ստեղծում է ամբողջական ենթակառուցվածքային լուծումներ՝
- Վիրտուալացում և Cluster-ներ
- Սերվերներ և “Storage”
- Backup + Disaster Recovery
- Edge + Hybrid Cloud ճարտարապետություն
- Տարբեր բիզնեսների համար հաշվարկային լուծումներ (Retail, HoReCa, Industry, Finance, Education, Tech)
Կապվեք մեզ հետ, և մենք կօգնենք ձեզ սերվերային ենթակառուցվածքի պլանավորման և ինտեգրման հարցում։
📧 [info@ittech.ge](mailto:info@ittech.ge) | ☎ +995 32 204 10 20 | 🌐 itt.ge
#ITinfrastruvture #Businesstechnologies #ITtechnologies “ITsolutions