
«IT Tech»-ը հաջողությամբ իրականացրել է «Era Palace» հյուրանոցի ցանցային ենթակառուցվածքի կազմակերպումը։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ հյուրանոցը համալրվել է կայուն, արագ և անվտանգ ցանցային կապով, ինչը ապահովում է ինչպես հյուրերի հարմարավետությունը, այնպես էլ հյուրանոցի օպերացիոն գործընթացների արդյունավետությունը։
«IT Tech»-ը շարունակում է բարձրորակ IT ենթակառուցվածքների ներդրումը տարբեր ոլորտներում՝ ապահովելով բիզնեսների համար ժամանակակից և վստահելի տեխնոլոգիական լուծումներ։