Ժամանակակից մանրածախ վաճառքի նորարարական լուծում

Ժամանակակից մանրածախ առևտրում մրցակցությունն ավելի ու ավելի է կախված տեխնոլոգիայից, արդյունավետ աշխատանքից և հաճախորդի փորձից։ Այս վերափոխման կենտրոնում կանգնած է «խելացի խանութի» գաղափարը, որի հիմնական հիմքերից մեկը էլեկտրոնային գնապիտակներն են՝ Electronic Shelf Label (ESL)։

Ի՞նչ է էլեկտրոնային գնապիտակը (ESL)?

Էլեկտրոնային գնապիտակը (Electronic Shelf Label – ESL) ժամանակակից մանրածախ վաճառքի նորարարական լուծումներից մեկն է, որը խանութներին հնարավորություն է տալիս գները, ակցիաները և ապրանքի մասին տեղեկատվությունը կառավարել կենտրոնացված, արագ և անսխալ ձևով։

ESL համակարգերը միացված են խանութի IT ենթակառուցվածքին (POS/ERP), ինչը ապահովում է տվյալների ավտոմատ համաժամեցում և գների իրական ժամանակում թարմացում։ «Խելացի խանութի» գաղափարը ներկայացնում է թվային, կապված և ավտոմատացված խանութ, որտեղ բոլոր գործընթացները գործում են մեկ միասնական էկոհամակարգում։ Այս էկոհամակարգի հիմքում ESL-ն է, որը գործում է որպես IoT սարք և միավորում է՝

  • Գների կառավարումը
  • Մարքեթինգային ակտիվությունները
  • Պաշարների վերահսկումը
  • Հաճախորդի փորձը

Արդյունքում խանութը դառնում է տվյալների վրա հիմնված և լիովին օպտիմիզացված։

«Խելացի խանութի» հիմնական հնարավորությունները․

  1. Գների կենտրոնացված կառավարում․ գների միաժամանակյա թարմացում ամբողջ ցանցում և ամբողջական համաժամեցում դրամարկղային համակարգի հետ։
  2. Գործառնական արդյունավետություն․ թղթային պիտակների լիարժեք փոխարինում, անձնակազմի ծանրաբեռնվածության նվազեցում, արագ գործընթացներ և մարդկային սխալների նվազում։
  3. Թվային մարքեթինգ խանութում – Lumina Aqua․ դինամիկ ակցիաներ, էկրանների վրա բովանդակության ավտոմատ թարմացում, ապրանքների ավելի լավ վիզուալիզացիա։
  4. IoT և տվյալների վրա հիմնված կառավարում․ պաշարների վերահսկում, իրական ժամանակի տվյալներ, պահանջարկի վերլուծություն։
  5. Ինքնասպասարկում և խելացի գնումներ․ ինքնագնահատման համակարգեր, ապրանքի տեղորոշում, առաջարկների ցուցադրում, smart trolley (խելացի զամբյուղներ)։

Էլեկտրոնային գնապիտակների արդյունավետությունը արդեն ապացուցված է աշխարհում․

  • Walmart – հազարավոր խանութներում թղթային պիտակները փոխարինվել են թվային գներով
  • Tesco – լայնորեն օգտագործում է ESL՝ գների ճշգրտության և արդյունավետության համար
  • Carrefour և Lidl – ակտիվորեն օգտագործում են պրոմո ակցիաների կառավարման համար

Արդյունքում խնայվել են ժամանակն ու ռեսուրսները, օպտիմիզացվել են ռիթեյլ գործընթացները և բարձրացել է հաճախորդների վստահությունը։

ESL-ը Հայաստանում – աճող միտում

Էլեկտրոնային գնապիտակները Հայաստանում նույնպես դառնում են ավելի արդիական, հատկապես սուպերմարկետներում, տեխնիկայի խանութներում և դեղատնային ցանցերում։

Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այս տեխնոլոգիան՝

  • բիզնեսի համար՝ շահավետ է
  • հաճախորդի համար՝ հարմարավետ
  • խանութների համար՝ արդյունավետ և ժամանակակից

Խելացի խանութի և ESL տեխնոլոգիաները այլևս ապագայի գաղափար չեն՝ դրանք այսօրվա հաջող ռիթեյլի ստանդարտն են։ Խանութները, որոնք ժամանակին ներդնում են այս համակարգերը՝

  • ստանում են մրցակցային առավելություն
  • ստեղծում են ժամանակակից գնումների փորձ

Hanshow-ը հանդիսանում է ESL և Intelligent Store լուծումների առաջատար ընկերություններից մեկը, որը միավորում է էլեկտրոնային գնապիտակներ, թվային գովազդային էկրաններ, IoT հարթակ և խելացի ռիթեյլ տեխնոլոգիաներ։ Նրանց համակարգերը ստեղծում են խանութ, որը՝ աշխատում է ավելի արագ, նվազեցնում է ծախսերը, ավելացնում է վաճառքները և բարելավում հաճախորդի փորձը։ IT TECH ընկերությունը հանդիսանում է Hanshow ESL-ի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում և օգնում է ռիթեյլ ոլորտին ներդնել էլեկտրոնային գնապիտակների համակարգերը։

IT Tech-ը առաջարկում է Hanshow-ի ամբողջ էկոհամակարգի ինտեգրում՝ նախագծում, մատակարարում, մոնտաժ և տեխնիկական աջակցություն։
Կապ․ [info@ittech.ge](mailto:info@ittech.ge) +995 32 204 10 20 itt.ge