IT որպես ներդրում և ոչ թե ծախս․ ինչպես է փոխվում մենեջմենթի մոտեցումը Հայաստանում

Բիզնեսում IT-ն որպես ներդրում և ոչ թե ծախս․ ինչպես է փոխվում մենեջմենթի տեսլականը Հայաստանում

Վերջին տարիներին բիզնեսի վերաբերմունքը IT-ի նկատմամբ զգալիորեն փոխվել է։ Նախկինում տեխնոլոգիաները դիտարկվում էին պարզապես որպես «անհրաժեշտ ծախս»։ Այսօր սակայն IT-ն ընկալվում է որպես ներդրում, որը զարգացնում է ընկերությունը և տալիս է մրցակցային առավելություն։

Ի՞նչ է կատարվում աշխարհում?

Աշխարհի շատ խոշոր ընկերություններ արդեն ապացուցել են, որ տեխնոլոգիան կարող է լինել բիզնեսի հիմնական հենասյունը

Օրինակ՝

  • Amazon – սկսվեց որպես առցանց խանութ, բայց տեխնոլոգիաների և տվյալների կիրառմամբ դարձավ գլոբալ հսկա։
  • Netflix – օգտագործում է օգտատերերի տվյալները, որպեսզի ճշգրիտ առաջարկի ֆիլմեր և սերիալներ։
  • Tesla – նրա հիմնական ուժը ծրագրային ապահովումն է․ մեքենան մեծապես «անիվների վրա գտնվող համակարգիչ» է։

Այս օրինակները մենեջերներին ցույց տվեցին, որ IT-ն պարզապես ծախս չէ՝ այն բիզնեսի աճի ամենակարևոր բաղադրիչներից է։

Այս ուղղությամբ ձևավորվել է հին և նոր մոտեցում․

Հին մոտեցմամբ՝ IT-ն դիտվում է որպես ծախս և անհրաժեշտ է միայն տեխնիկական խնդիրների լուծման համար։

Նոր մոտեցմամբ՝ IT-ն դիտարկվում է որպես ճիշտ ներդրում, որը մեծացնում է եկամուտը, պարզեցնում գործընթացները և արագացնում բիզնեսի զարգացումը։

Ի՞նչ է կատարվում Հայաստանում?

Հայաստանում նույնպես տեխնոլոգիական ոլորտը արագ զարգանում է։ IT ոլորտի բաժինը ՀՆԱ-ում կազմում է մոտ 5%։ Աճում է տեխնոլոգիական արտահանումը, ստեղծվում են բարձր վարձատրվող աշխատատեղեր, և միջազգային ընկերությունները հետաքրքրվում են հայկական շուկայով։

Ֆինանսական ոլորտը Հայաստանում թվային փոփոխությունների առաջատարն է

Բանկային ոլորտը ակտիվորեն զարգացնում է՝ բջջային բանկինգ, առցանց ծառայություններ, տվյալների վրա հիմնված վարկավորման մոդելներ, գործընթացների ավտոմատացում։ Արդյունքում՝

  • օգտատերերի մեծ մասը օգտվում է առցանց ծառայություններից
  • ծառայությունը դարձել է ավելի արագ
  • օպերացիոն ծախսերը նվազել են

Այստեղ IT-ն արդեն բիզնեսի հիմքն է։

Փոքր և միջին բիզնես (SME)

Վերջին տարիներին հայկական բիզնեսները սկսել են՝

  • ERP համակարգերի ներդրում
  • CRM ծրագրերի օգտագործում
  • պահեստների ավտոմատ կառավարում
  • առցանց վաճառք

Արդյունքներ՝

  • քիչ կորուստներ
  • ավելի լավ վերահսկողություն
  • վաճառքների աճ
  • ժամանակի և ռեսուրսների խնայողություն

Սակայն շատ փոքր բիզնեսներ դեռևս կարծում են, որ IT-ն պարզապես «պարտադիր ծախս» է, ոչ թե զարգացման գործիք։

Հայաստանում IT ներդրումների հիմնական մարտահրավերները ներառում են՝ թվային գիտելիքների պակաս, որակյալ մասնագետների սակավություն, ներդրման արդյունավետության (ROI) հաշվարկի դժվարություն, ռազմավարական տեսլականի պակաս։

Ինչու է IT-ն ներդրում?

Երբ ընկերությունը կատարում է ճիշտ IT ներդրում՝

  • աճում է արդյունավետությունը
  • նվազում են սխալները
  • արագանում է սպասարկումը
  • աճում են վաճառքները
  • բարելավվում է հաճախորդի փորձը

Տեխնոլոգիան ստեղծում է հավելյալ արժեք՝ այն ոչ միայն պարզեցնում է գործընթացը, այլ նաև ընկերությանը տալիս է ավելի մեծ օգուտ՝ ֆինանսների, ժամանակի, որակի և մրցակցության տեսանկյունից։

1. Տեխնոլոգիան օգնում է ընկերությանը ավելի շատ վաճառել և մեծացնել եկամուտը

Օրինակ՝

  • օնլայն խանութը աշխատում է 24/7 – ավելի շատ պատվերներ
  • CRM համակարգը ավելի լավ է հիշում հաճախորդներին – կրկնվող վաճառքների աճ
  • տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, թե որ ապրանքն է ավելի լավ վաճառվում – ճիշտ ռազմավարություն

2. Ավտոմատացումը նվազեցնում է մարդկային սխալները և ավելորդ աշխատանքը

Օրինակ՝

  • հաշվապահական ծրագիրը նվազեցնում է ձեռքով աշխատանքը
  • պահեստի ավտոմատ կառավարումը նվազեցնում է ավելորդ պահեստը
  • չաթբոտը պատասխանում է հաճախորդների ստանդարտ հարցերին

3. Ժամանակի խնայողություն – արագ սպասարկում և ավելի գոհ հաճախորդ

Օրինակ՝

  • օնլայն վճարումները նվազեցնում են սպասարկման ժամանակը
  • ավտոմատ հաշիվները հեշտացնում են գործընթացը
  • թվային փաստաթղթաշրջանառությունը նվազեցնում է բյուրոկրատիան

4. Հաճախորդի ավելի լավ փորձ

Այսօր հաճախորդը ընտրում է այն ընկերությունը, որտեղ՝

  • հեշտ է գնում կատարելը
  • արագ է սպասարկումը
  • առաջարկները անհատականացված են

Օրինակ՝ Netflix-ը առաջարկում է բովանդակություն՝ համապատասխան օգտատիրոջ ճաշակին։ Սա հարմարավետություն է, որը ստեղծում է հավելյալ արժեք։

5. Մրցակցային առավելություն

Եթե երկու ընկերություն վաճառում է նույն ապրանքը, բայց մեկը ունի՝

  • ավելի լավ հավելված
  • ավելի արագ սպասարկում
  • առցանց աջակցություն

հաճախորդը ընտրում է հենց նրան։

Ճիշտ IT ներդրումը կարող է ձեր ընկերությունը դարձնել շուկայի առաջատար։

Կապվեք մեզ հետ․ [info@ittech.ge](mailto:info@ittech.ge) | +995 32 204 10 20 | itt.ge