Ինչպե՞ս ճիշտ ընտրել սերվերային ենթակառուցվածքը։

Մինչ սերվերային ենթակառուցվածքի ընտրության փուլին անցնելը, կարճ ներկայացնենք, թե ընդհանուր առմամբ ինչ է սերվերը և ինչու է այն անհրաժեշտ բիզնեսներին։

Սերվերը բարձր հուսալիությամբ համակարգիչ է, որը մշտապես աշխատում է և վերահսկում է ընկերության տվյալները, ծրագրերը և ցանցային ծառայությունները։ Դրա վրա աշխատում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է բոլոր աշխատակիցներին միաժամանակ՝ տվյալների բազա, ֆայլեր, ERP/CRM համակարգ, վեբ հավելվածներ, էլ․ փոստ և այլն։

Սերվերային ենթակառուցվածքը բիզնեսի համար թվային շարժիչ է, որը կառավարում է տվյալները, հավելվածները, անվտանգությունն ու ավտոմատացումը։ Դրա ճիշտ պլանավորումը չի սկսվում տեխնիկական պարամետրերից (CPU/RAM/SSD) — այն սկսվում է բիզնես նպատակներից։

Ինչու՞ է ընկերությանը պետք սերվեր։

  • Փաստաթղթերի և տվյալների անվտանգ պահպանում
  • Աշխատակիցների համատեղ աշխատանք մեկ համակարգում
  • Բիզնես հավելվածների մշտական և արագ աշխատանք
  • Տվյալների պաշտպանություն, վերահսկում և backup
  • Գործընթացների ավտոմատացում (ERP/CRM, Accounting, POS, IoT և այլն)

Ինչպե՞ս ընտրել սերվեր։

Կիսվում ենք 6 սկզբունքով, որոնք պետք է հաշվի առնի յուրաքանչյուր ընկերություն․

  1. Առաջին հերթին սահմանեք նպատակը, հետո՝ տեխնիկան։ Սերվերները, storage-ը, ցանցը, Backup-ը — ամեն ինչ ընտրվում է ըստ այն բանի, թե ինչ տեսակի աշխատանքներ ունի ընկերությունը, քանի օգտատեր/ծառայություն է աշխատելու միաժամանակ և ինչպես է աճելու ծանրաբեռնվածությունը առաջիկա 3-5 տարիներին։

Ենթակառուցվածքը պահանջում է ռազմավարական պլանավորում և չի ենթադրում միայն «երկաթ»։

  1. Ճարտարապետությունն ավելի կարևոր է, քան սարքը — սերվերի ընտրությանը պետք է նախորդեն ճարտարապետական որոշումները՝ մեկ սերվերային մոդե՞լ, թե՞ “Cluster + High Availability”, “On-premise”, թե՞ “Hybrid Cloud”, “Edge”, թե՞ “Data Center”-ից կախված մոդել։

Սխալ ճարտարապետություն = մշտական ծախս։

  1. Storage & Backup — ամենահաճախ հանդիպող խափանումը։ Հաճախ դանդաղ համակարգը նշանակում է ոչ թե վատ սերվեր, այլ վատ storage։

Ճիշտ storage-ը միաժամանակ ապահովում է և՛ արագություն, և՛ անվտանգություն։

  1. Վիրտուալացում և լիցենզիաներ — թաքնված ծախս։ Ենթակառուցվածք ձեռք բերելուց առաջ անհրաժեշտ է նախապես հաշվարկել նաև հետևյալ ծախսերը՝
  • VMware / Proxmox / Hyper-V;
  • Windows Server / SQL / Oracle ;
  • Licensing per Core / per Node / per VM.

CPU-ի ընտրությունը կարող է կրկնապատկել լիցենզիայի արժեքը

  1. Անխափանություն (High Availability) — բիզնեսի կենսունակություն

Սերվերների կանգառ = հավելվածների կանգառ = ֆինանսական վնաս — ճիշտ ընտրված ենթակառուցվածքը ավտոմատ դիմակայում է аварիական իրավիճակներին։

  1. Մասշտաբավորում և ապագա աճի հեռանկար

Սերվերային ենթակառուցվածքը պետք է լինի «պատրաստ աճի համար»՝

  • Լրացուցիչ NVMe slot-ներ
  • PCIe Expansion (GPU/AI workloads)
  • Scale-out Storage օգտագործման համար
  • Cloud integration / Hybrid պոտենցիալ

Երբ ենթակառուցվածքը աճում է ընկերության հետ միասին, ներդրումն ավելի խելացի և արդյունավետ է լինում։

Ինչպե՞ս կարող է օգնել IT Tech-ը։

IT Tech-ը ստեղծում է ամբողջական ենթակառուցվածքային լուծումներ՝

  • Վիրտուալացում և Cluster-ներ
  • Սերվերներ և “Storage”
  • Backup + Disaster Recovery
  • Edge + Hybrid Cloud ճարտարապետություն
  • Տարբեր բիզնեսների համար հաշվարկային լուծումներ (Retail, HoReCa, Industry, Finance, Education, Tech)

Կապվեք մեզ հետ, և մենք կօգնենք ձեզ սերվերային ենթակառուցվածքի պլանավորման և ինտեգրման հարցում։

📧 [info@ittech.ge](mailto:info@ittech.ge) | ☎ +995 32 204 10 20 | 🌐 itt.ge

#ITinfrastruvture #Businesstechnologies #ITtechnologies “ITsolutions