CLOUD լուծումներ
CLOUD տեխնոլոգիան տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում ամենադինամիկ և արագ զարգացող ուղղություններից մեկն է։ Շատ ընկերություններ արդեն հասցրել են գնահատել cloud համակարգի առավելությունները՝ ճկունությունը, շարժունակությունը, տնտեսողությունն ու հուսալիությունը։Սեփական սերվերի ձեռքբերումն ու դրա սպասարկումը բավականին բարդ խնդիր է, որը պահանջում է մեծ ներդրումներ և փորձառու անձնակազմ։
Cloud համակարգը վիրտուալ միջավայր է, որը կազմակերպություններին տրամադրում է տվյալների պահպանման և կառավարման լիովին նոր հնարավորություններ։
Cloud ծառայությունը ձեր տվյալները կվերածի հեշտ ադապտացվող ռեսուրսի և կհեշտացնի դրանց հարմարեցումը ընթացիկ պահանջներին։