կիբեր անվտանգություն

Կիբերանվտանգության ներդրման սկզբնական փուլում իրականացվում է ընկերությունում առկա տեղեկատվական անվտանգության ռիսկերի գնահատում և փորձարկում, ինչը ներառում է՝
Ռիսկերի և սպառնալիքների բացահայտում – տեղեկատվական անվտանգության ռիսկերի և տեխնիկական թույլ կողմերի նույնականացում, որոնք ազդում են ընկերության բիզնես գործընթացների վրա։
Ռիսկերի կառավարում – բիզնես գործընթացներին համապատասխան քաղաքականությունների և տեխնիկական վերահսկման մեխանիզմների ներդրմամբ ռիսկերի կանխարգելում կազմակերպությունում։
Շարունակականության ապահովում – կիբեր միջադեպի դեպքում ընկերությունը կարող է պահպանել բիզնեսի շարունակականությունը և նվազեցնել հնարավոր կորուստները։
Մեր ծառայությունները․
1. Տեղեկատվական անվտանգության վերլուծություն – մենք գնահատում ենք ձեր ցանցերն ու համակարգերը հնարավոր ռիսկերի բացահայտման նպատակով։
2. Թվային սպառնալիքների կանխարգելում և մոնիթորինգ – օգտագործում ենք նորագույն տեխնոլոգիաներ՝ մշտապես վերահսկելու և կանխելու հարձակումները։
3. Անվտանգության քաղաքականության և պրոտոկոլների ստեղծում – մշակում ենք բիզնեսի առանձնահատկություններին համապատասխան կանոններ՝ ձեր տվյալների առավելագույն պաշտպանությունն ապահովելու համար։
4. Կիբերհարձակումների արձագանք և միջամտություն – խնդիրների արագ նույնականացում և վերականգնման գործընթացի կառավարում՝ նվազագույն ազդեցությամբ ձեր բիզնեսի վրա։
5. Անանունություն և տվյալների գաղտնագրում – ապահովում ենք ձեր տվյալների բարձր մակարդակի պաշտպանություն անվտանգ գաղտնագրման տեխնոլոգիաներով։
Ինչու ընտրել մեզ․
• Ունենք 15 տարվա փորձ և հաջողված նախագծեր տարբեր ոլորտներում;
• Ունենք պրոֆեսիոնալ թիմ, որը մշտապես զարգանում է և հետևում է կիբերանվտանգության նոր միտումներին;
• Կիրառում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր ընկերության համար։
Պաշտպանեք ձեր բիզնեսը և դիմակայեք կիբեր սպառնալիքներին մեզ հետ միասին։