«IT Tech»-ը հաջողությամբ իրականացրել է «Gepha» ԲԲԸ-ի պահեստային օբյեկտների IT ենթակառուցվածքի կազմակերպումը։
Նախագծի շրջանակներում իրականացվել է՝
- պահեստային տարածքների ամբողջական մալուխային համակարգի անցկացում,
- անլար ցանցով (Wi-Fi) ապահովում՝ Cambium ապրանքանիշի տեխնոլոգիաներով,
- ցանցի նախագծում, պլանավորում և մոնտաժ։
Այս տեխնոլոգիական արդիականացման արդյունքում 10,000 քմ մակերեսով պահեստային տարածքը ապահովվել է բարձր կայունությամբ և հուսալի անլար ցանցով, ինչը զգալիորեն բարելավում է օպերացիոն գործընթացներն ու տվյալների փոխանցման որակը։
«IT Tech»-ը շարունակում է բիզնեսների համար ժամանակակից IT ենթակառուցվածքների ներդրումը՝ ապահովելով նրանց նորարարական և բարձրորակ տեխնոլոգիական լուծումներով։