IT Tech-ի և Softmaster-ի համատեղ նախագծի շրջանակներում Accor հյուրանոցը ամբողջությամբ համալրվել է ժամանակակից և բարձր հուսալիության ցանցային ենթակառուցվածքով։
Ծրագրի շրջանակներում իրականացվել է հյուրանոցի ներքին ցանցի նախագծում, մոնտաժ և կոնֆիգուրացիա՝ օգտագործելով առաջատար բրենդների՝ Cisco-ի և HP-ի ցանցային սարքավորումներ։ Ներդրված լուծումը ապահովում է բարձր արագությամբ, կայուն և անվտանգ կապ ինչպես հյուրերի համար (Guest Wi-Fi), այնպես էլ հյուրանոցի ներքին օպերացիոն համակարգերի համար։
Իրականացված ենթակառուցվածքը լիովին համապատասխանում է ժամանակակից հյուրանոցների պահանջներին՝ անխափան ինտերնետ կապ, բարձր հասանելիություն, անվտանգություն և մասշտաբայնություն։ Ցանցը նախատեսված է ինչպես ընթացիկ ծանրաբեռնվածության, այնպես էլ ապագա ընդլայնման կարիքների համար՝ ապահովելով հյուրանոցին տեխնոլոգիական ճկունություն և օպերացիոն հուսալիություն։
IT Tech-ը շարունակում է աջակցել հոսփիթալիթի ոլորտին գործընկեր ընկերությունների հետ միասին՝ առաջարկելով հյուրանոցներին միջազգային ստանդարտներին համապատասխան ցանցային և IT լուծումներ, որոնք բարելավում են ինչպես հյուրերի փորձը, այնպես էլ ներքին գործընթացների արդյունավետությունը։