CLOUD լուծումներ

CLOUD լուծումներ

CLOUD տեխնոլոգիան տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում ամենադինամիկ և արագ զարգացող ուղղություններից մեկն է։ Շատ ընկերություններ արդեն հասցրել են գնահատել cloud համակարգի առավելությունները՝ ճկունությունը, շարժունակությունը, տնտեսողությունն ու հուսալիությունը։

Սեփական սերվերի ձեռքբերումն ու դրա սպասարկումը բավականին բարդ խնդիր է, որը պահանջում է մեծ ներդրումներ և փորձառու անձնակազմ։

Cloud համակարգը վիրտուալ միջավայր է, որը կազմակերպություններին տրամադրում է տվյալների պահպանման և կառավարման լիովին նոր հնարավորություններ։

Cloud ծառայությունը ձեր տվյալները կվերածի հեշտ ադապտացվող ռեսուրսի և կհեշտացնի դրանց հարմարեցումը ընթացիկ պահանջներին։