«Gepha» – պահեստային օբյեկտների ենթակառուցվածքի կազմակերպում

«IT Tech»-ը հաջողությամբ իրականացրել է «Gepha» ԲԲԸ-ի պահեստային օբյեկտների IT ենթակառուցվածքի կազմակերպումը։

Նախագծի շրջանակներում իրականացվել է՝

  • պահեստային տարածքների ամբողջական մալուխային համակարգի անցկացում,
  • անլար ցանցով (Wi-Fi) ապահովում՝ Cambium ապրանքանիշի տեխնոլոգիաներով,
  • ցանցի նախագծում, պլանավորում և մոնտաժ։

Այս տեխնոլոգիական արդիականացման արդյունքում 10,000 քմ մակերեսով պահեստային տարածքը ապահովվել է բարձր կայունությամբ և հուսալի անլար ցանցով, ինչը զգալիորեն բարելավում է օպերացիոն գործընթացներն ու տվյալների փոխանցման որակը։

«IT Tech»-ը շարունակում է բիզնեսների համար ժամանակակից IT ենթակառուցվածքների ներդրումը՝ ապահովելով նրանց նորարարական և բարձրորակ տեխնոլոգիական լուծումներով։