Բիզնեսում IT-ն որպես ներդրում և ոչ թե ծախս․ ինչպես է փոխվում մենեջմենթի տեսլականը Հայաստանում
Վերջին տարիներին բիզնեսի վերաբերմունքը IT-ի նկատմամբ զգալիորեն փոխվել է։ Նախկինում տեխնոլոգիաները դիտարկվում էին պարզապես որպես «անհրաժեշտ ծախս»։ Այսօր սակայն IT-ն ընկալվում է որպես ներդրում, որը զարգացնում է ընկերությունը և տալիս է մրցակցային առավելություն։
Ի՞նչ է կատարվում աշխարհում?
Աշխարհի շատ խոշոր ընկերություններ արդեն ապացուցել են, որ տեխնոլոգիան կարող է լինել բիզնեսի հիմնական հենասյունը
Օրինակ՝
- Amazon – սկսվեց որպես առցանց խանութ, բայց տեխնոլոգիաների և տվյալների կիրառմամբ դարձավ գլոբալ հսկա։
- Netflix – օգտագործում է օգտատերերի տվյալները, որպեսզի ճշգրիտ առաջարկի ֆիլմեր և սերիալներ։
- Tesla – նրա հիմնական ուժը ծրագրային ապահովումն է․ մեքենան մեծապես «անիվների վրա գտնվող համակարգիչ» է։
Այս օրինակները մենեջերներին ցույց տվեցին, որ IT-ն պարզապես ծախս չէ՝ այն բիզնեսի աճի ամենակարևոր բաղադրիչներից է։
Այս ուղղությամբ ձևավորվել է հին և նոր մոտեցում․
Հին մոտեցմամբ՝ IT-ն դիտվում է որպես ծախս և անհրաժեշտ է միայն տեխնիկական խնդիրների լուծման համար։
Նոր մոտեցմամբ՝ IT-ն դիտարկվում է որպես ճիշտ ներդրում, որը մեծացնում է եկամուտը, պարզեցնում գործընթացները և արագացնում բիզնեսի զարգացումը։
Ի՞նչ է կատարվում Հայաստանում?
Հայաստանում նույնպես տեխնոլոգիական ոլորտը արագ զարգանում է։ IT ոլորտի բաժինը ՀՆԱ-ում կազմում է մոտ 5%։ Աճում է տեխնոլոգիական արտահանումը, ստեղծվում են բարձր վարձատրվող աշխատատեղեր, և միջազգային ընկերությունները հետաքրքրվում են հայկական շուկայով։
Ֆինանսական ոլորտը Հայաստանում թվային փոփոխությունների առաջատարն է
Բանկային ոլորտը ակտիվորեն զարգացնում է՝ բջջային բանկինգ, առցանց ծառայություններ, տվյալների վրա հիմնված վարկավորման մոդելներ, գործընթացների ավտոմատացում։ Արդյունքում՝
- օգտատերերի մեծ մասը օգտվում է առցանց ծառայություններից
- ծառայությունը դարձել է ավելի արագ
- օպերացիոն ծախսերը նվազել են
Այստեղ IT-ն արդեն բիզնեսի հիմքն է։
Փոքր և միջին բիզնես (SME)
Վերջին տարիներին հայկական բիզնեսները սկսել են՝
- ERP համակարգերի ներդրում
- CRM ծրագրերի օգտագործում
- պահեստների ավտոմատ կառավարում
- առցանց վաճառք
Արդյունքներ՝
- քիչ կորուստներ
- ավելի լավ վերահսկողություն
- վաճառքների աճ
- ժամանակի և ռեսուրսների խնայողություն
Սակայն շատ փոքր բիզնեսներ դեռևս կարծում են, որ IT-ն պարզապես «պարտադիր ծախս» է, ոչ թե զարգացման գործիք։
Հայաստանում IT ներդրումների հիմնական մարտահրավերները ներառում են՝ թվային գիտելիքների պակաս, որակյալ մասնագետների սակավություն, ներդրման արդյունավետության (ROI) հաշվարկի դժվարություն, ռազմավարական տեսլականի պակաս։
Ինչու է IT-ն ներդրում?
Երբ ընկերությունը կատարում է ճիշտ IT ներդրում՝
- աճում է արդյունավետությունը
- նվազում են սխալները
- արագանում է սպասարկումը
- աճում են վաճառքները
- բարելավվում է հաճախորդի փորձը
Տեխնոլոգիան ստեղծում է հավելյալ արժեք՝ այն ոչ միայն պարզեցնում է գործընթացը, այլ նաև ընկերությանը տալիս է ավելի մեծ օգուտ՝ ֆինանսների, ժամանակի, որակի և մրցակցության տեսանկյունից։
1. Տեխնոլոգիան օգնում է ընկերությանը ավելի շատ վաճառել և մեծացնել եկամուտը
Օրինակ՝
- օնլայն խանութը աշխատում է 24/7 – ավելի շատ պատվերներ
- CRM համակարգը ավելի լավ է հիշում հաճախորդներին – կրկնվող վաճառքների աճ
- տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, թե որ ապրանքն է ավելի լավ վաճառվում – ճիշտ ռազմավարություն
2. Ավտոմատացումը նվազեցնում է մարդկային սխալները և ավելորդ աշխատանքը
Օրինակ՝
- հաշվապահական ծրագիրը նվազեցնում է ձեռքով աշխատանքը
- պահեստի ավտոմատ կառավարումը նվազեցնում է ավելորդ պահեստը
- չաթբոտը պատասխանում է հաճախորդների ստանդարտ հարցերին
3. Ժամանակի խնայողություն – արագ սպասարկում և ավելի գոհ հաճախորդ
Օրինակ՝
- օնլայն վճարումները նվազեցնում են սպասարկման ժամանակը
- ավտոմատ հաշիվները հեշտացնում են գործընթացը
- թվային փաստաթղթաշրջանառությունը նվազեցնում է բյուրոկրատիան
4. Հաճախորդի ավելի լավ փորձ
Այսօր հաճախորդը ընտրում է այն ընկերությունը, որտեղ՝
- հեշտ է գնում կատարելը
- արագ է սպասարկումը
- առաջարկները անհատականացված են
Օրինակ՝ Netflix-ը առաջարկում է բովանդակություն՝ համապատասխան օգտատիրոջ ճաշակին։ Սա հարմարավետություն է, որը ստեղծում է հավելյալ արժեք։
5. Մրցակցային առավելություն
Եթե երկու ընկերություն վաճառում է նույն ապրանքը, բայց մեկը ունի՝
- ավելի լավ հավելված
- ավելի արագ սպասարկում
- առցանց աջակցություն
հաճախորդը ընտրում է հենց նրան։
Ճիշտ IT ներդրումը կարող է ձեր ընկերությունը դարձնել շուկայի առաջատար։
Կապվեք մեզ հետ․ [info@ittech.ge](mailto:info@ittech.ge) | +995 32 204 10 20 | itt.ge