«ProCredit Bank» – համակարգչային տեխնիկայով կահավորում

«IT Tech»-ը հաջողությամբ իրականացրել է «ProCredit Bank»-ի գլխամասային գրասենյակի համակարգչային տեխնիկայով կահավորումը։ Ծրագրի շրջանակներում բանկը ամբողջությամբ արդիականացվել է Lenovo-ի ժամանակակից համակարգչային սարքավորումներով, ինչը զգալիորեն բարելավում է աշխատանքային գործընթացների արդյունավետությունն ու տեխնիկական անվտանգությունը։

Նշված արդիականացման արդյունքում «ProCredit Bank»-ի տեխնիկական պարկը համապատասխանեցվել է նոր ստանդարտներին, ինչը էլ ավելի բարձրացնում է նրա IT ենթակառուցվածքի հուսալիությունն ու օպտիմալ աշխատանքը։

«IT Tech»-ը շարունակում է տրամադրել բարձրորակ IT լուծումներ՝ աջակցելով բիզնեսների և ֆինանսական հաստատությունների տեխնոլոգիական զարգացմանը։