«IT Tech»-ը ստացել է Dell Inc-ի Gold Partner կարգավիճակը։

Մեր ընկերության համար 2022 թվականի կարևոր իրադարձություններից մեկը դարձավ այն, որ «IT Tech»-ը, մեր թիմի անխոնջ աշխատանքի շնորհիվ, ստացավ տեխնիկայի խոշորագույն արտադրող Dell Inc-ի Gold Partner կարգավիճակը։ «IT Tech»-ը նաև ապագայում նախատեսում է Dell Inc-ի հետ համատեղ իրականացնել կարևոր նախագծեր՝ նորացված կարգավիճակով, և ձեզ տրամադրել լավագույն որակն ու լուծումները։ Շնորհակալություն մեր գործընկեր ընկերություններին վստահության և համագործակցության համար։